Հոդվածներ

«Ռեալի» ու Մբապեի համար ոչինչ չի փոխվել
04.03.2022
2174 0

Չնայած ճնշումներին, որ գործադրվում է Մբապեի ու նրա շրջապատի վրա, ֆրանսիացին չի պատրաստվում փոխել իր որոշումը. նա ցանկանում է խաղալ «Ռեալում»։

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Պոչետինոն հասկանում է, որ ֆրանսիացին կարող է ապակայունացնող գործոն հանդիսանալ իր թիմի համար։ Այնուամենայնիվ, արգենտինացի մասնագետը հիացած է 23-ամյա հարձակվող կենտրոնացվածությամբ ու պրոֆեսիոնալիզմով, ով պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել ակումբի համար կարևոր պահերին։

Բացի այդ, ՊՍԺ-ի նրա թիմակիցները գիտեն, որ նա ցանկանում է հեռանալ ակումբից և նպատակը «Ռեալն» է։

Մբապեն վերջին տարիներին մերժում է պայմանագիրը երկարաձգելու հարցով ՊՍԺ-ի բոլոր առաջարկները։ Ոչինչ չի կարող ազդել նրա՝ «Ռեալ» տեղափոխվելու որոշման վրա։ Նա ցանկանում է հաջողության հասնել հենց «սերուցքայինների» կազմում, չնայած փարիզցիների կատարցի սեփականատերերի գերշահեկան առաջարկներին։

Վերջին առաջարկը՝ 50 մլն եվրո «մաքուր» աշխատավարձ ու ակումբի նախագծերի առաջատարի կարգավիճակ։ Մբապեն նաև դա է մերժել։


Ամենակարդացված