• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» նվազագույն հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին» (տեսանյութ)

Հոդվածներ

«Ռեալը» նվազագույն հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին» (տեսանյութ)
26.02.2022
2017 0

Լա լիգայի 26-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում մրցեց «Ռայո Վալյեկանոյի» հետ ու նվազագույն հաշվով առավելության հասավ։  Խաղի միակ գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման (83')։

26 տուրերից հետո վաստակած 60 միավորով «Ռեալը» շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ռայո Վալյեկանոն» 31 միավորով 12-րդն է։

Հաջորդ տուրում «արքայական» ակումբը մարտի 6-ին տանը կմրցի «Ռեալ Սոսիեդադի» հետ, իսկ 4 օր անց ՉԼ-ի 1/8 եզրափակիչի շրջանակում ուժերը կչափի ՊՍԺ-ի հետ։ 


Ամենակարդացված