Հոդվածներ

«Ռեալը» կհեռացնի Անչելոտիին, եթե թիմը լքի ՉԼ-ն
18.02.2022
2150 0

Independent-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալում» պատրաստ են գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Կարլո Անչելոտիին, եթե թիմը լքի ՉԼ-ն։ 

Աղբյուրի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում դժգոհ են իատալացի մասնագետի կատարած աշխատանքից և արդեն այդ պաշտոնում նոր թեկնածու ունեն։ «Սերուցքայինները» դիտարկում են «ՊՍԺ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիցիո Պոչետինոյի տարբերակը։ 

Հենց «ՊՍԺ»-ի դեմ «Ռեալը» մրցեց ՉԼ-ի 1/8 եզրափակչի շրջանակում։ Առաջին խաղում փարիզյան ակումբը առավելության հասավ 1-0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 9-ին։ 

49-ամյա Պոչետինոն գլխավորում է «ՊՍԺ»-ն 2021 թվականի հունվարից։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված