Հոդվածներ

Diario Sport. «Ռեալը» նախնական համաձայնության է եկել Հոլանդի հետ
18.02.2022
2562 0

Մադրիդի «Ռեալը» նախնական համաձայնության է եկել Էրլինգ Հոլանդի հետ։ 

Diario Sport-ի փոխանցմամբ, ակումբի ներկայացուցիչները Մոնակոյում հանդիպում են ունեցել Հոլանդի գործակալի հետ և նախնական համաձայնություն ձեռք բերել ֆուտբոլիստի՝ «Արքայական» ակումբ տեղափոխվելու վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հոլանդի հայրը և Ռայոլայի օգնականը։ 

Նման համաձայնությունից հետո սովորաբար ֆուտբոլիստները այևս այլ ակումբների հետ բանակցություններ չեն վարում։ Բացի այդ տրանսֆերը կախված կլինի նաև ֆուտբոլիստի ցանկությունից։ Եթե Հոլանդը որոշի հեռանալ թիմից արդեն ամռանը, ապա «Ռեալում» պետք է պատրաստ լինեն իրականացնել այդ տրանսֆերը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված