Հոդվածներ

Մոդրիչ 2023. Ինչու պետք է Մոդրիչը նոր պայմանագիր կնքի «Ռեալի» հետ
30.01.2022
2758 0

Լուկա Մոդրիչը Մադրիդի «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից։  MARCA-ի փոխանցմամբ, խորվաթ ֆուտբոլիստը շուտով նոր պայմանագիր կկնքի «Արքայական» ակումբի հետ, որը նախատեսված կլինի մինչ 2023 թվականը։ 

Նրա կարիերան «Ռեալում» այնքան էլ հեշտ մեկնարկ չունեցավ, սակայն երբ նա կարողացավ տեղ գտնել հիմնական 11-ում, նրան այնտեղից ոչ ոք չկարողացավ հանել։ 36 տարեկան հասակում Մոդրիչը շարունակում է փայլել խաղադաշտում, և հենց դա է գլխավոր պատճառը, որ «Ռեալում» ցանկանում են նոր պայմանագիր կնքել նրա հետ։ 

Խաղադաշտում և դրա սահմաններից դուրս Մոդրիչը օրինակելի ֆուտբոլիստ է։ Վերջին տարիների ընթացքում «Սերուցքայինները» փորձել են նրան փոխարինողներ գտնել, սակայն ոչ ոք առայժմ չի կարողացել արժանի փոխարինողի դեր ստանալ «Ռեալում»։ 

Խորվաթ ֆուտբոլիստը բազմիցս հայտնել է, որ ցանկություն ունի կարիերան ավատել հենց «Ռեալում»։ Մադրիդում ևս չեն ցանկանում, որ նա հեռանա։ 

Այս տարիների ընթացքում Մոդրիչը բազմաթիվ առաջարկներ է ունեցել այլ ակումբներից, սակայն մշտապե նար ցանկությունը մեկն է եղել՝ մնալ «Ռեալում»։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված