• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մենդի. «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստներին հաջողվում էր վերահսկել գնդակը և ազատ տարածություններ գտնել»

Հոդվածներ

Մենդի. «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստներին հաջողվում էր վերահսկել գնդակը և ազատ տարածություններ գտնել»
17.02.2022
2035 0

«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին մեկնաբանել է «ՊՍԺ»-ից կրած պարտությունը։

«Կարծում եմ, որ մենք այնքան էլ լավ հանդիպում չանցկացրինք առաջին կեսում։ Երկրորդ կեսում մեզ փոքր ինչ հաջողվեց բացվել ու վերգտնել մեր խաղը։ «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստները շատ ակտիվ էին գործում։ Մենք կարողացանք գրեթե ողջ հանդիպման ընթացքում անառիկ պահել մեր դարպասը և ցավալի է, որ գոլ բաց թողեցինք հանդիպման վերջին րոպեին։ Նրանք կարողանում էին վերահսկել գնդակը ու ազատ տարածություններ գտնել։ Այժմ ամեն բան կախված է մեզանից։ Միայն մենք կարող ենք փոխել իրավիճակը։ 

Գիտեի, որ դեղին քարտ ստանալու դեպքում բաց եմ թողնելու պատասխան հանդիպումը։ Գիտակցում էի, որ այդ դրվագում խախտում լինելու է, նույնիսկ եթե ես ավելի շուտ հեռացնեի գնդակը». նշել է Մենդին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված