• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կապելոն իր կարծիքն է հայտնել «Ռեալի» տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ

Հոդվածներ

Կապելոն իր կարծիքն է հայտնել «Ռեալի» տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ
07.10.2021
1837 0

Սպասվում է, որ 2022 թվականի ամռանը «Ռեալը» խոշոր տրանսֆեր կկատարի՝ գնելով Մբապեին կամ Հալանդին (կամ էլ 2-ին միասին):

Այնուամենայնիվ, «սերուցքայինների» տրանսֆերային քաղաքականության մասին այլ կարծիք ունի թիմի նախկին գլխավոր մարզիչ ֆաբիո Կապելոն:

««Ռեալին» ժամանակ է պետք ուժեղ թիմ կառուցելու համար: Կարծում եմ՝ այս պահին նրանց անհրաժեշտ է 1-2 կենտրոնական պաշտպան:

Տեսել եմ «Ռեալի» խաղը «Մալյորկայի» դեմ. վստահեցնում եմ՝ նույնիսկ առանց Մբապեի՝ ոչ մի խնդիր չունեն: «Ռեալը» ունի կատարողներ հարձակման գծում»,- իտալացի մարզչի խոսքերը փոխանցում է  Corriere dello Sport-ը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված