Հոդվածներ

Անչելոտիի մամուլի ասուլիսը՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղից հետո
04.02.2022
1913 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Բիլբաոյի «Ատլետիկից» կրած պարտության մասին:

Հանդիպման մասին.

«Ցավալի էր, քանի որ ցանկանում ենք հաղթել ամեն ինչ: Չեմ կարծում՝ այս պարտությունը ինչ-որ հետևանք կթողնի, պարզապես, ավելի ուժեղ կդառնանք: Սա մեր վատագույն հանդիպումը չէր այս մրցաշրջանում: Հավասար խաղ էր:

Կարիմի մակարդակի այլ ֆուտբոլիստ չունենք: Ստիպված՝ չարաշահեցինք եզրերով խաղը, երևի՝ պետք ա ավելի շատ օգտագործեինք Ալաբային ու Կազեմիրոյին: 

Պետք է ասեմ՝ խաղը չընթացավ այնպես, ինչպես պլանավորել էինք»:

Փոխարինումների մասին.

«Կրոսն ու Վինիսիուսը հեռացան խաղադաշտից, որովհետև հոգնել էին: Այլապես՝ փոխարինումները պլանավորել էի ավելացրած ժամանակում կատարելու համար»:

Պահեստայինների նստարանին մնացած ֆուտբոլիստների մասին.

«Այնպես չէր, որ Բեյլն, Ազարն ու Յովիչը պատժվել էին. արդարամիտ լինենք՝ Սեբալյոսն ու Վալյեխոն էլ չխաղացին: Կարծում եմ՝ նրանք նույն խաղամակարդակն ունեն»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված