Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Թոնի Կրոս
23.06.2023
3641 0

Թոնի Կրոսը նոր պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ, որը ուժի մեջ կլինի մինչ 2024 թվականի հունիսի 30-ը։ 

Գերմանացի ֆուտբոլիստը «Արքայական» ակումբի կազմում հանդես է գալիս 2014 թվականից, որի ընթացքում հասցրել է մասնակցել 417 հանդիպման։ 

«Սերուցքայինների» կազմում անցկացրած 9 մրցաշրջանների ընթացքում Թոնին նվաճել է 20 տիտղոս՝ այդ թվում ՉԼ-ի 4 գավաթ, ԱԱԱ-ի 5 գավաթ, Եվրոպայի 4 սուպերգավաթ, Լա Լիգայի 3 գավաթ, Իսպանիայի 1 գավաթ և Իսպանիայի 3 սուպերգավաթ։

 Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված