Հոդվածներ

«Ռեալը» մի գլուխ բարձր էր մադրիդյան դերբիում (տեսանյութ)
12.12.2021
3487 0

Լա լիգայի 17-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկոյի» հետ ու կարողացավ 2-0 հաշվով առավելության հասնել վերջինիս նկատմամբ։

Աչքի ընկան Բենզեման (16')  ու Ասենսիոն (57')։ Երկու գոլերի ժամանակ էլ գոլային փոխանցումները Վինիսիուս Ժունիորինն էին։

17 տուրերից հետո վաստակած 42 միավորով «Ռեալը» շարունակում է վստահորեն գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ատլետիկոն» 29 միավորով 4-րդն է։

Հաջորդ տուրում «արքայական» ակումբը դեկտեմբերի 20-ին տանը կմրցի «Կադիսի» դեմ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ամենակարդացված