• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Չեմ խաղա այնքան, որքան Բուֆոնը». Կուրտւան ասել է՝ երբ է նախատեսում ավարտել կարիերան

Հոդվածներ

«Չեմ խաղա այնքան, որքան Բուֆոնը». Կուրտւան ասել է՝ երբ է նախատեսում ավարտել կարիերան
02.02.2022
1804 0

 «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մտորել է՝ ինչով է զբաղվելու կարիերայի ավարտից հետո:

«Դեռ երկար տարիներ կարող եմ խաղալ ու չեմ մտածել՝ ինչով եմ զբաղվելու կարիերաս ավարտելուց հետո: Առայժմ չեմ հաղթել Չեմպիոնների լիգայում, հավաքականի հետ՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Միգուցե, երբ այլևս գործող ֆուտբոլիստ չլինեմ, մարզիչ կամ սպորտային տնօրեն դառնամ:

Բուֆոնը 44 տարեկան է, սակայն դեռ ֆուտբոլում է: Ինքս դժվար թե այդքան խաղամ: Միշտ մտածել եմ, որ կարիերաս ավարտելու եմ 38 տարեկանում. միգուցե, 1 տարի շուտ կամ ուշ՝ կախված մարզավիճակից ու վնասվածքներից»,- եզրափակել է բելգիացի դարպասապահը:

Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով 00:30-ին՝ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվելու է «Ատլետիկին»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված