Հոդվածներ

«Միլանը» կարող է երկարաձգել Բրահիմ Դիասի վարձակալության ժամկետը
11.05.2021
1393 0

Corriere della Sera-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Բրահիմ Դիասը վարձակալության հիմունքներով կարող է մնալ «Միլանում» ևս մեկ մրցաշրջան։ 

Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», սակայն վերջինս պաշտպանում է միլանյան ակումբի գույները։ 

«Միլանի» ղեկավարությունը և մարզչական անձնակազմը գոհ են Դիասի ցուցադրած խաղից և կփորձեն պահել նրան թիմում ևս մեկ մրցաշրջան։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 21-ամյա ֆուտբոլիստը նույնպես ցանկություն ունի մնալ իտալական ակումբում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված