Հոդվածներ

«Ռեալը» Մարսելոյին փոխարինելու երեք տարբերակ է դիտարկում
02.02.2022
2821 0

ABC-ի փոխանցմամբ, Մարսելոն ամռանը հեռանալու է Մադրիդի «Ռեալից», իսկ Կարլո Անչելոտին չի վստահում Միգել Գուտիերեսին՝ գտնելով, որ նա թույլ է պաշտպանությունում։ 

Սա նշանակում է, որ «Սերուցքայինները» նոր ձախ պաշտպան են փնտրելու։ 

«Ռեալի» դիտակետում արդեն իսկ երեք ֆուտբոլիստներ կան՝ Խոսե Գայան, Անխելինիոն և Ռեգիլյոնը։   

Անխելինիոն գլխավոր հավակնորդն է։ Նրա տրանսֆերը գնահատվում է մոտ 30 մլն եվրո։ 

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Լեյպցիգի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչ 2025 թվականը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված