Հոդվածներ

«Ատլետիկի» պաշտպան. «Բենզեման հանճարեղ ֆուտբոլիստ է»
02.02.2022
1802 0

Վաղը Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչում Բիլբաոյի «Ատլետիկը» հյուրընկալելու է «Ռեալին»: Այս առիթով մրցակցին ու, մասնավորապես, Կարիմ Բենզեմային արժանին է մատուցել բասկյան թիմի պաշտպան Ինյիգո Լեկուեն:

«Ռեալում» ֆուտբոլիստներ կան, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում հանդիպման արդյունքի վրա, չնայած, այնտեղ բոլորն էլ փայլուն ֆուտբոլիստներ են: Աշխատում ենք թիմային խաղի վրա: Բենզեման հանճարեղ ֆուտբոլիստ է, բայց պետք է կետրոնանանք սեփական խաղի վրա: Կարող եմ ասել՝ որքան շատ վերահսկենք գնդակն, այնքան ավելի լավ կլինի մեզ համար»,- Լեկուեի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն:

«Ատլետիկ» - «Ռեալ» խաղը կայանալու է փետրվարի 4-ին՝ Երևանի ժամանակով 00:30-ին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված