• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոնալդուն կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», քանի որ մտադիր է կրկնել Պակո Խենտոյի ռեկորդը

Հոդվածներ

Ռոնալդուն կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», քանի որ մտադիր է կրկնել Պակո Խենտոյի ռեկորդը
19.01.2022
3073 0

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա թիմից, եթե մրցաշրջանի ավարտին «կարմիր սատանաները» չնվաճեն ՉԼ-ի ուղեգիր: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, պորտուգալացին շատ է ուզում հանդես գալ Չեմպիոնների լիգայում, քանի որ մտադիր է կրկնել կամ գերազանցել Պակո Խենտոյի ռեկորդը:

Հիշեցնենք, որ «Ռեալի» լեգենդը մահացել էր օրեր առաջ` 88 տարեկան հասակում: 

Կարիերայի ընթացքում լեգենդար իսպանացին 6 եվրոպական գավաթ է նվաճել:

Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն, ով նաև համարվում է «Ռեալի» պատմության լավագույն ռմաբարկուն, նվաճել է 5 Չեմպիոնների լիգայի գավաթ (1 անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, 4 անգամ՝ «Ռեալի»):

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված