Հոդվածներ

Անչելոտիի մամուլի ասուլիսը «Վալենսիայի» դեմ խաղից հետո
09.01.2022
2199 0

«Վալենսիայի» դեմ խաղում տոնած հաղթանակից հետո Կարլո Անչելոտին ներկայացավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:

Հանդիպման մասին.

«Լավ խաղացինք ու արժանոիրեն հաղթանակ տարանք: Հաշիվը բացեցինք 11-մետրանոցից, և դա օգնեց մեզ: Սկզբի կես ժամում խնդիրներ կային պաշտպանությունում, սակայն շատ պահեր ստեղծելով մրցակցի դարպասի մոտ՝ պաշտպանության խնդիրներն էլ վերացան»:

Վինիսիուսի ու Բենզեմայի մասին.

«Ֆուտբոլիստներին ընտրում ենք՝ դատելով նրանց մարզավիճակից: Վինիսիուսը հիանալի վերադարձավ. ճիշտ է՝ դրիբլինգով այդքան էլ աչքի չընկավ, սակայն դուբլ ձևակերպեց ու մեծ օգուտ բերեց թիմին: Նույնը կարող եմ ասել Կարիմի մասին. նա փայլուն խաղամակարդակ է դրսևորում ու մեծ վստահությույն հաղորդում թիմին»:

Գովեստի խոսքեր Ասենսիոյի հասցեին.

«Մարկոն շատ լավ խաղաց. շատ ավելի լավ, քան «Խետաֆեի» դեմ: Երբ նա լավ է գործում, խաղում է 90 րոպե, երբ վատ՝ ընդամենը մեկ խաղակես»:

Կազեմիրոյի դրվագում կա՞ր 11-մետրանոց.

«Չեմ կարող հստակ ասել, քանի որ մոտ տարածությունից չեմ տեսել դրվագը: Հեռվից թվում է՝ կար».

Իսպանիայի Սուպերգավաթը.

««Բարսելոնան» միշտ լինելու է մեր մրցակիցը: Սա, պարզապես, դասական դիմակայություն է: Թեորեապես կարող ենք ֆավորիտ լինել, սակայն պրակտիկորեն՝ ոչ: Այս մրցաշարը յուրահատուկ է. Սուպերգավաթում գործնականում  կարող է հաղթել մասնակից թիմերից յուրաքանչյուրը: Որքանով տեղյակ եմ՝ մեր ամբողջ թիմը պատվաստված է: Պետք է գնահատենք Բեյլի ու Մարիանոյի վիճակը, Կարվախալի հետ ամեն ինչ կարգին է, իսկ Յովիչի թեսթը բացասական է, ու նա կարող է ուղևորվել թիմի հետ»: 

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված