Հոդվածներ

Լուկա Մոդրիչն իր 300-րդ հանդիպումն անցկացրեց Լա Լիգայում
19.09.2022
1328 0

Մադրիդյան դերբին Լուկա Մոդրիչի համար դարձավ Լա Լիգայում 300-րդ հանդիպումը  Մադրիդի «Ռեալի» կազմում։

Խորվաթ ֆուտբոլիստը այս ցուցանիշին հասել է «Արքայական» ակումբի կազմում իր 11-րդ մրցաշրջանում։  Այդ 300 խաղերից 204-ում Լուկան հաղթանակած է լքել խաղադաշտը՝ ընդհանուր առմամբ խփելով 23 գոլ։ Նրան հաջողվել է նաև երեք անգամ դառնալ Իսպանիայի առաջնության հաղթող։ 

2020/21 մրցաշրջանը խաղերի առումով ամենախիտն է ստացվել Մոդրիչի համար։ Այդ մրցաշրջանում նա մասնակցել է 35 հանդիպման։  2018/19 և 2013/14 մրցաշրջանների ընթացքում նա մասնակցել է  34 հանդիպման։ Ամենից շատ Լուկան մասնակցել է  «Ատլետիկոյի»  դեմ հանդիպումներին- 20, իսկ ամենաշատ հաղթանակները՝ «Սելտայի»- 15։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված