Հոդվածներ

Ռամոսը կարող է բաց թողնել ԵՎՐՈ-ն
22.05.2021
1753 0

El Chiringuito-ի փոխանցմամբ, Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն այս շաբաթ հանդիպում կունենա Սերխիո Ռամոսի հետ։ Այդ հանդիպման ընթացքում որոշում կկայացվի Ռամոսի՝ ԵՎՐՈ-ին մասնակցելու վերաբերյալ։ 

Մրցաշրջանի վերջին հատվածում Ռամոսը բավական երկար ժամանակ խաղադաշտ դուրս չեկավ վնասվածքների պատճառով, և Լուիս Էնրիկեն ցանկություն ունի անձամբ Ռամոսից տեղեկանալ վերջինիս ֆիզիկական վիճակի մասին։ 

Դա կարևոր որոշում է Լուիս Էնրիկեի համար։ Ռամոսը հավաքականի ավագն է, և իսպանացի մասնագետը շատ է կարևորում նրա վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու հարցը։ 

Ի դեմ, նշվում է նաև, որ Ռամոսը կարող է բաց թողնել ԵՎՐՈ-ն և փոխարենը մասնակցել Օլիմպիական խաղերին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված