• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոդրիգո. «Ուրախ եմ, որ կարող եմ յուրաքանչյուր խաղում կարևոր դեր ունենալ թիմում»

Հոդվածներ

Ռոդրիգո. «Ուրախ եմ, որ կարող եմ յուրաքանչյուր խաղում կարևոր դեր ունենալ թիմում»
09.12.2021
1718 0

«Ինտերի» դեմ խաղից հետո Ռոդրիգո Գոեսը կիսվել է իր տպավորություններով։ 

«Մենք լավ հանդիպում անցկացրինք, կարողացանք հաղթել ու առաջին հորիզոնականով դուրս գոլ հաջորդ փուլ։ Մարզչի առաջադրանքը հարձակման գծում ագրեսիվ գործելն էր։ Մենք դա արել էին նախորդ խաղերում և այս խաղում ևս կարողացանք դա անել։ Հասկանում ենք, որ հետագայում ավելի բարդ է լինելու, ուստի պետք է շարունակենք աշխատել նույն ոգով։

Ուրախ եմ, որ յուրաքանչյուր խաղում կարող եմ կարևոր դեր ունենալ։ Այսօր գոլի հեղինակ չդարձա, սակայն որպես թիմ մենք ուրախ ենք։  Ցանկացած մրացկից, որը բաժին կհասնի մեզ, ուժեղ է լինելու, քանի որ թույլ թիմերը չեն հասնում այդ փուլին։ 

Ուրախ ենք, որ Վինիսիուսը նման մարզավիճակում է և մեծ դեր է խաղում թիմի հաղթանակներում». նշել է Ռոդրիգոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված