• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուս. «Բրազիլիայում բոլոր երեխաներն են ցանկանում հանդես գալ «Ռեալում»

Հոդվածներ

Վինիսիուս. «Բրազիլիայում բոլոր երեխաներն են ցանկանում հանդես գալ «Ռեալում»
02.12.2021
1796 0

DJMariio-ի հետ զրույցի ընթցաքում Վինիսիուս Ջունիորը խոսել է Մադրիդի «Ռեալի» նշանակության մասին։ 

«Ռեալի» կազմում հանդես գալը միշտ եղել է իմ երազանքը։ Բրազիլիայում բոլոր երեխաներն են երազում «Ռեալում» հանդես գալու մասին, քանի որ այս ակումբում խաղացել են մի շարք բրազիլացիներ, ովքեր մեծ նվաճումների են հասել։ Ես նույնպես ցանկանում եմ պատմություն կերտել «Ռեալում» և հասնել մեծ հաջողությունների». ասել է Վինիսիուսը։ 

Ներկա պահին «Ռեալում» հանդես են գալիս 5 բրազիլացիներ՝ Կազեմիրոն, Ռոդրիգոն, Մարսելոն, Միլիտաոն և Վինիսիուսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված