• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Երազանքն արդեն իրականություն է. հայտնի են չորրորդ քուիզի հաղթողները

Հոդվածներ

Երազանքն արդեն իրականություն է. հայտնի են չորրորդ քուիզի հաղթողները
01.03.2024
1275 0

Մադրիդի «Ռեալի» հայաստանյան ֆան ակումբի կազմակերպած չորրորդ ինտելեկտուալ քուիզի հաղթողները հայտնի են, որոնց կարող եք տեսնել՝ անցնելով հետևյալ հղմամբ:

1-ին տեղը զբաղեցրած օգտատերը արժանանում է ուղևորության Մադրիդի «Ռեալի» տնային խաղին՝ համաձայն մասնակցության դրույթների և պայմանների։ Երազանքն արդեն իրականություն է։

2-6-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան Մադրիդի «Ռեալի» 2023/24 մրցաշրջանի տնային մարզաշապիկներ, իսկ 7-16-րդ տեղերը՝ թիմի տարբերանշանով դրոշներ։

Հաղթողների հետ կապ կհաստատվի 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Շնորհավորում ենք հաղթողներին, ինչպես նաև հիշեցնում, որ այսօրվանից կլինի ևս 2 քուիզ, որոնց հաղթողները նույնպես հնարավորություն կստանան ներկա լինել «Արքայական ակումբի» տնային խաղին, իսկ 2-16-րդ տեղերը կարժանանան վերոհիշյալ մրցանակներին։

5-րդ քուիզը կավարտվի հաջորդ ուրբաթ` 10:00-ին։ Մասնակցելու համար անցե՛ք հետևյալ հղմամբ:

Հիշեցնենք, որ կանոնները խախտողներն ու մի քանի օգտահաշիվներով մասնակցողները կարգելափակվեն կայքից, իսկ նրանց հաղթանակները կչեղարկվեն:

Մաղթում ենք հաջողություն։

Hala Madrid y Nada Mas!

Առաջին քուիզի արդյունքները կարող եք տեսնել՝ ԱՅՍՏԵՂ

Երկրորդ քուիզի արդյունքները կարող եք տեսնել՝ ԱՅՍՏԵՂ

Երրորդ քուիզի արդյունքները կարող եք տեսնել՝ ԱՅՍՏԵՂ


Ամենակարդացված