Հոդվածներ

«Էլ Կլասիկոյի» գնդակը (լուսանկար)
30.09.2025
744 0

Լա Լիգայի մամուլի ծառայությունն իր X սոցիալական էջում պաշտոնապես ներկայացրել է գնդակը, որով Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» հանդես կգան «էլ կլասիկոյում»։ 10-րդ տուրի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:15-ին։

Վերջին անգամ «Բարսելոնան» և «Ռեալը» միմյանց դեմ խաղացել են 2024/2025 մրցաշրջանի Լա Լիգայի 35-րդ տուրում։ Մայիսին կայացած հանդիպումը կատալոնացիների դաշտում ավարտվել է նրանց հաղթանակով՝ 4:3 հաշվով։

Իսպանիայի առաջնության յոթ տուրից հետո «Բարսելոնան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ հավաքելով 19 միավոր։ «Ռեալը» երկրորդ տեղում է՝ 18 միավորով։ Անցած տուրում Ալոնսոյի թիմը պարտվեց Մադրիդի «Ատլետիկոյին»՝ 2:5 հաշվով, իսկ «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»՝ 2:1։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված