Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Նապոլի» խաղից հետո
30.11.2023
1002 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Նապոլիին» և հաղթեց 4-2 հաշվով:

1. «Ռեալ Մադրիդը» Չեմպիոնների լիգայում խմբից դուրս եկավ առաջին տեղով:

2. Բելինգեմը «Ռեալի» պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը ՉԼ-ի առաջին 4 խաղում 4 գոլ է խփում:

3. Նիկո Պասն առաջին գոլը խփեց «Ռեալի» հիմնական թիմի կազմում:

4. Նիկո Պասը պատմության երկրորդ ամենաերիտասարդ արգենտինացի ֆուտբոլիստն է, որը գոլ է խփում ՉԼ-ում (առաջինը Մեսսին է):

5. Անչելոտին ՉԼ-ում «Ռեալի» ղեկին տարած հաղթանակների թվով հավասարվեց Մունյոսին (41-ական):

6. «Ռեալ Մադրիդը» 15 գոլ է խփել վերջին 4 խաղերում:

7. «Ռեալի» վերջին 4 խաղերում Ռոդրիգոն դարձել է 6 գոլի և 4 ասիստի հեղինակ:

8. Խոսելուն կարիերայում առաջին անգամ գոլ խփեց Չեմպիոնների լիգայում:

9. Վալվերդեն 150-րդ հաղթանակը տոնեց «Ռեալի» կազմում, Մենդին՝ 100-րդ:


Ամենակարդացված