• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին անդրադարձել է Իսկոյի՝ «Գրանադայի» դեմ խաղում պահվածքին

Հոդվածներ

Անչելոտին անդրադարձել է Իսկոյի՝ «Գրանադայի» դեմ խաղում պահվածքին
24.11.2021
4094 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է Իսկոյի՝ «Գրանադայի» դեմ խաղում պահվածքին:

Հիշեցնենք՝ հանդիպման ժամանակ իտալացի մասնագետին տեղեկացրել էին, որ Իսկոն հրաժարվել է շարունակել նախավարժանքն այն բանից հետո, երբ իմացել է, որ ինքը պիտի փոխարինվի վերջինը:

«Կարիք չկա թեժացնել ամեն ինչ. հիանալի եմ վերաբերվում Իսկոյին: Նրան ասացի՝ շարունակի տաքանալ, ինքն էլ պատասխանեց, որ արդեն բավականին ժամանակ նախավարժանք է արել ու պատրաստ է. որոշ ժամանակ անց էլ մտավ խաղադաշտ»:

Հիշեցնենք, որ «Ռեաը» «Գրանադային» հաղթել էր 4:1 հաշվով:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված