Հոդվածներ

Մոդրիչի երկու մեծ նպատակները
12.11.2021
2104 0

Մադրիդի «Ռեալի» 36-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ամեն ինչ կանի, որ հասնի իր համար կարևորագույն երկու նպատակների։

1. Մոդրիչը երազում է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։ Ներկայիս պայմանագիրը նա երկարաձգել է 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո, սակայն դրա ժամկետը հաջորդ ամառ լրանում է։ Խորվաթ ֆուտբոլիստը հույս ունի, որ նա կկարողանա «սերուցքայինների» ղեկավարությանը համոզել՝ ևս մեկ տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը՝ նոր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում խաղալու համար։

2. Մոդրիչի երկրորդ նպատակը Կատարում սպասվելիք առաջիկա Աշխարհի առաջնությունն է։ Նրա հավաքականի մասնակցության հարցը կարող է որոշվել արդեն ընտրական փուլի վերջին խաղում։ Մոդրիչը ցանկանում է Կատար մեկնել «Ռեալի» ֆուտբոլիստի կարգավիճակով։

Լուկիտա Մոդրիչը ֆուտբոլիստ է, որն ունակ է ամեն ինչի և նա կարող է այնպես անել, որ նրա երազանքներն իրականություն դառնան։


Ամենակարդացված