Հոդվածներ

Կաֆուն բարձր է գնահատել Դանի Կարվախալի խաղը
07.11.2021
1732 0

Լեգենդար աջ պաշտպան Կաֆուն Marca-ի հետ զրույցի ընթացքում բարձր է գնահատել «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալի խաղը։ 

«Իմ կարծիքով Դանին շատ լավն է այդ դիրքում։ Նա բնավորություն ունեցող ֆուտբոլիստ է։ Միշտ ցանկանում է օգնել հարձակմանը և միևնույն ժամանակ շատ լավ պաշտպանվում է։ Եթե հաշվի չառնենք նրա վնասվածքները, ապա վստահորեն կարելի է ասել, որ նա միշտ ստաբիլ խաղ է ցուցադրում». նշել է Կաֆուն։ 

Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն առաջիկա խաղերի համար հավաքական է հրավիրել Կարվախալին։

Ընթացիկ մրցաշրջանում Դանին մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված