Հոդվածներ

Մենդին և Նաչոն մարզվել են խոտածածկի վրա
03.09.2021
1850 0

«Ռեալի» ֆուտբոլիստները երրորդ մարզումն են անցկացրել այս շաբաթվա ընթացքում։ Մարզումը անց է կացվել առանց այն ֆուտբոլիստների, ովքեր հրավիրվել են իրենց ազգային հավաքականներ։ 

Մարզման առաջին հատվածում ֆուտբոլիստները նախավարժանք են կատարել, որից հետո աշխատել են փոխանցումների վրա։ Դարպասապահները մարզվել են անհատական ծրագրով։ Մարզման ավարտին եղել են հարվածներ դարպասին և խաղեր փոքր խաղադաշտի վրա։ 

Նաչոն և Մենդին մարզվել են խոտածածկի վրա, իսկ Մոդրիչը, Կրոսը և Դանի Սեբալյոսը՝ մարզասրահում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված