• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը», «Բավարիան» և «Միլանը» կարող են պաշտպանների փոխանակություն կատարել

Հոդվածներ

«Ռեալը», «Բավարիան» և «Միլանը» կարող են պաշտպանների փոխանակություն կատարել
18.03.2024
3472 0

Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան» և «Միլանը» ծրագրում են ձախ պաշտպանների փոխանակություն կատարել այս ամառ, հաղորդում է Mundo Deportivo–ն։

«Արքայական ակումբը» չի հրաժարվում Ալդոնսո Դևիսին ձեռք բերելու մտքից և տրանսֆերը, ամենայն հավանականությամբ, կիրագործվի։ 

Դրանից հետո մյունխենցիները նոր ձախ պաշտպանի կարիք կունենան և ակումբի ղեկավարությունը «Միլանում» հանդես եկող Տեո Էրնանդեսին տեսնում է որպես հարմար թեկնածու։

Իր հերթին, «Ռեալը» կարող է իտալական ակումբին առաջարկել պաշտպանության գծի իր ֆուտբոլիստին՝ Ֆերլան Մենդիին, որը Դևիսի գալուց հետո կդադարի լինել հիմնական կազմի ֆուտբոլիստ։

Ընթացիկ մրցաշրջանում Դևիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Էրնանդեսը 38 խաղում խփել է 5 գոլ և կատարել 10 ասիստ, իսկ Մենդին 28 խաղում աչքի է ընկել 1 գոլով։

Transfermarkt–ը նրանց տրանսֆերային արժեքները գնահատում է համապատասխանաբար 70 միլիոն եվրո, 60 միլիոն եվրո և 20 միլիոն եվրո։


Ամենակարդացված