Հոդվածներ

Մբապեի տրանսֆերը Ազարի ապագան հարցականի տակ է դնում
02.09.2021
2498 0

Եթե հունվարին «Ռեալը» կարողանա համաձայնության հասնել Մբապեի հետ, ապա դա չի կարող անհետևանք մնալ Ազարի վրա։ Խոսքը ոչ միայն խաղադաշտում դիրքի, այլ «սերուցքայինների» հանդերձարանում հեղինակության մասին է։

Ազարը «Ռեալ» եկավ Ռոնալդուի հեռանալուց մեկ տարի անց։ Հենց «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը պետք է դառնար ակումբի գլխավոր դեմքը, բայց տարբեր խնդիրների պատճառով 30-ամյա ֆուտբոլիստը չկարողացավ նոր թիմում ցուցադրել իր որակները։

Եվ հիմա Ազարի խնդիրները չեն սահմանափակվում Մբապեի հավանական տրանսֆերով։ Նրան լրջագույն մրցակցություն անգամ Վինիսիուսն է սկսել ապահվել, որը փայլուն է մեկնարկել այս մրցաշրջանում։ Եվ քանի դեռ բրազիլացին լրջագույն դեր է խաղում «Ռեալի» դրական արդյունքներում, Ազարը շարունակում է մարզավիճակ հավաքել՝ ասելով, որ դեռ 100 տոկոսով պատրաստ չէ։


Ամենակարդացված