• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բուտրագենիոն՝ Մբապեի տեղափոխության վերաբերյալ. «Պետք է սպասել ու համբերություն ցուցաբերել»

Հոդվածներ

Բուտրագենիոն՝ Մբապեի տեղափոխության վերաբերյալ. «Պետք է սպասել ու համբերություն ցուցաբերել»
27.08.2021
2607 0

Երեկ տեղի ունեցավ ՉԼ-ի առաջիկա մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը։

Ստամբուլում «Ռեալը» ներկայացնում էր ակումբի սպորտային տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն, ով վիճակահանությունից հետո խոսել է նաև Կիլիան Մբապեի՝ «Արքայական» ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

«Ես ոչ մի նոր բան դեռ չեմ կարող ասել։ Պետք է սպասել ու համբերություն ցուցաբերել։ Սա այն է, ինչ կարող եմ ասել ներկա պահին։ Մենք լավ կազմ ունենք, և բոլորը գիտեն, թե ինչ իրավիճակ է Մբապեի տրանֆերի հարցում։ Ոչինչ ավելացնել չեմ կարող». նշել է Բուտրագենիոն։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված