• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» «Կամպ Նոուում» վստահ հաղթանակ տոնեց մրցաշրջանի առաջին «Կլասիկոյում»

Հոդվածներ

«Ռեալը» «Կամպ Նոուում» վստահ հաղթանակ տոնեց մրցաշրջանի առաջին «Կլասիկոյում»
24.10.2020
4031 0

Լա լիգայի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Բարսելոնային»:

Մրցաշրջանի առաջին «Կլասիկոյում» «Արքայական ակումբը» վստահ հաղթանակ տոնեց կատալոնական թիմի նկատմամբ՝ առավելության հասնելով 3-1 հաշվով:

«Ռեալից» գոլի հեղինակ դարձան Վալվերդեն, Ռամոսն ու Լուկա Մոդրիչը: «Բարսելոնայի» միակ գնդակը խփեց Անսու Ֆատին:

Լա լիգա, 7-րդ տուր

«Բարսելոնա» 1-3 «Ռեալ Մադրիդ»

Գոլերը՝ 0-1՝ Վալվերդե 5՛, 1-1՝ Ֆատի 8՛, 1-2՝ Ռամոս 63՛, 11մ, 1-3՝ Մոդրիչ 90՛:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված