Հոդվածներ

«Ռեալը» վերակազմավորում է իր բժշկական ծառայությունը
04.08.2025
261 0

Մադրիդի «Ռեալը» վերակազմավորում է իր բժշկական ծառայությունը ֆուտբոլիստների վնասվածքների և աշխատակիցների միջև առկա լարվածության ֆոնին։

AS-ի հաղորդմամբ՝ բժիշկներ Դանիել Ռոսադոն և Խայմե Աբասկալը լքելու են թիմը։

Բժշկական ծառայության ղեկավարի պաշտոնում կմնա դոկտոր Ֆելիպե Սեգուրան, որն ակումբում է 2021 թվականից և 2023-ից ղեկավարում է բաժինը։ Բացի այդ, «Ռեալը» աշխատանքի է ընդունել Մանուել Արոյոյին, որը նախկինում աշխատել է «Գրանադայում» և մեծ հարգանք է վայելում մադրիդյան ակումբում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված