Հոդվածներ

Լուկաս Վասկեսը կրկին շտապում է օգնության
09.08.2021
2118 0

Ինչպես նախորդ մրցաշրջանում, այնպես էլ հիմա Լուկաս Վասկեսը մրցաշրջանը սկսում է աջ պաշտպանի դիրքում։  Բանն այն է, որ թիմի հիմնական աջ պաշտպան Դանի Կարվախալը մինչմրցաշրջանային ողջ հատվածում անհարմարություններ է զգացել և դեռևս պատրաստ չէ խաղադաշտ վերադառնալուն։ 

Ալվարո Օդրիոսոլան, ով հանդիսանում է Կարվախալի փոխարինողը, մեուսացված է կորոնավիրուսի պատճառով։ Դեռ հայտնի չէ, թե երբ նա կվերադառնա մարզումներին։ Այս ամենը ստիպում է Անչելոտիին այդ դիրքում խաղադաշտ դուրս բերել Լուկաս Վասկեսին։ 

Նախորդ մրցաշրջանում Վասկեսը 23 հանդիպում է անցկացրել աջ պաշտպանի կարգավիճակով։ Տարբեր դիրքերում շատ արագ հարմարվելը դարձավ նոր պայմանագիր կնքելու գլխավոր պատճառներից մեկը։ Եթե Լուկասը մինչ պայմանագրի ժամկետի ավարտը մնա «Ռեալում», ապա կստացվի, որ նա 16 մրցաշրջան է անցկացրել «Արքայական» ակումբի կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված