• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալ Մադրիդը», Պեպ Գվարդիոլան և Լեո Մեսսին «հարևաններ» են լինելու

Հոդվածներ

«Ռեալ Մադրիդը», Պեպ Գվարդիոլան և Լեո Մեսսին «հարևաններ» են լինելու
09.06.2025
204 0

«Ռեալ Մադրիդը» տեղակայվելու է Մայամիում, իսկ «Ատլետիկոն»՝ արևմտյան ափին՝ Լոս Անջելեսում։ Թիմերի մեծ մասը կտեղակայվի Ֆլորիդայում։

ՖԻՖԱ-ն հաստատել է 2025թ. Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող 32 թիմերի տեղակայման վայրերը։ «Ռեալ Մադրիդը» կմարզվի «Gardens North County District Park» մարզաբազայում՝ Պալմ Բիչ Գարդենս, Մայամի։

«Ատլետիկո Մադրիդը» մարզումներ կանցկացնի« Los Angeles Memorial Coliseum» մարզադաշտում՝ Լոս Անջելեսում։

ԱՄՆ-ի 14 նահանգներում՝ սկսած Ֆլորիդայից, Վաշինգտոնից, Նյու Ջերսիից, մինչև Կալիֆոռնիա և այլ նահանգներ, 20 տարբեր երկրների ակումբներ ընտրել են իրենց մարզաբազաները։

Ֆլորիդայում տեղակայված է 9 մարզաբազա, Կալիֆոռնիայում՝ 5, Նյու Ջերսիում՝ 4, Հյուսիսային Կարոլինայում՝ 3, Վիրջինիայում՝ 2, Թենեսիում՝ 2, Վաշինգտոնում՝ 2։

Բացի այդ, Ջորջիա, Մերիլենդ, Միչիգան, Օրեգոն, Փենսիլվանիա, Հարավային Կարոլինա և Արևմտյան Վիրջինիա նահանգներում նույնպես նախատեսված են բարձրակարգ մարզաբազաներ։

MLS-ի ակումբների մարզաբազաները նույնպես կօգտագործվեն մրցաշարի ընթացքում, ինչը խոսում է ԱՄՆ-ում ֆուտբոլային ենթակառուցվածքների միջազգային մակարդակի մասին։

ԱկումբՄարզումային կենտրոն
Al Ahly FCNova Southeastern University, Դեյվի, Ֆլորիդա։ The Pingry School, Բասկինգ Ռիջ, Նյու Ջերսի
Al Ain FCEpiscopal High School, Ալեքսանդրիա, Վիրջինիա
Al HilalDC United Training Center, Լիսբուրգ, Վիրջինիա։ Nashville SC Training Facility, Նեշվիլ, Թենեսի
Atlético de MadridLos Angeles Memorial Coliseum, Լոս Անջելես, Կալիֆորնիա
Auckland City FCBaylor School, Չաթանուգա, Թենեսի
Borussia DortmundInter Miami CF Training Center, Ֆորտ Լոդերդեյլ, Ֆլորիդա
BotafogoWestmont College, Սանտա Բարբարա, Կալիֆորնիա
CA Boca JuniorsBarry University, Մայամի Շորս, Ֆլորիդա
CA River PlateSounders FC Clubhouse and Training Facility, Ռենթոն, Վաշինգտոն
CF MonterreyLoyola Marymount University, Լոս Անջելես, Կալիֆորնիա
CF PachucaUNC Charlotte, Շարլոթ, Հյուսիսային Կարոլինա
Chelsea FCPhiladelphia Union Training Facility, Չեսթեր, Փենսիլվանիա։ Nova Southeastern University, Դեյվի, Ֆլորիդա
CR FlamengoStockton University, Գալոուվեյ, Նյու Ջերսի։ Wide World of Sports Complex, Օռլանդո, Ֆլորիդա
Espérance de TunisOakland University, Օքլենդ Քաունթի, Միչիգան
FC Bayern MunichWide World of Sports Complex, Օռլանդո, Ֆլորիդա
FC Internazionale MilanoUCLA, Լոս Անջելես, Կալիֆորնիա։ Seattle Seahawks Training Center, Ռենթոն, Վաշինգտոն
FC PortoRutgers University, Փիսկատաուեյ, Նյու Ջերսի
FC SalzburgMelanie Lane Training Ground, Վիփփանի, Նյու Ջերսի
Fluminense FCUniversity of South Carolina, Կոլումբիա, Հարավային Կարոլինա
Inter Miami CFInter Miami CF Training Center, Ֆորտ Լոդերդեյլ, Ֆլորիդա
Juventus FCThe Greenbrier Sports Training Center, Գրինբրայեր, Արևմտյան Վիրջինիա։ Champions Gate, Օռլանդո, Ֆլորիդա
Los Angeles FCMercer University, Մեյկոն, Ջորջիա
Mamelodi Sundowns FCIMG Academy, Բրեյդենթոն, Ֆլորիդա
Manchester CityLynn University, Բոկա Ռատոն, Ֆլորիդա
Paris Saint-GermainUniversity of California Irvine, Իրվին, Կալիֆորնիա
Real Madrid C.F.Gardens North County District Park, Palm Beach Gardens, Ֆլորիդա
PalmeirasUNC Greensboro, Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա
Seattle Sounders FCSounders FC Clubhouse and Training Facility, Ռենթոն, Վաշինգտոն
SL BenficaWaters Sportsplex, Տամպա, Ֆլորիդա
Ulsan HDCharlotte FC, Շարլոթ, Հյուսիսային Կարոլինա
Urawa Red DiamondsUniversity of Portland, Պորտլենդ, Օրեգոն
Wydad AC

Landon School, Բետեսդա, Մերիլենդ


Այսպիսով, Ֆլորիդան դառնում է մրցաշարի գլխավոր կենտրոններից մեկը։ «Ռեալ Մադրիդը», Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» և Լեո Մեսսիի «Ինտեր Մայամին» ողջ մրցաշարի ընթացքում կհամարվեն «մարզումային հարևաններ»։