• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մենդին մտադիր է մնալ «Ռեալում» և չի ցանկանում այլ առաջարկներ լսել

Հոդվածներ

Մենդին մտադիր է մնալ «Ռեալում» և չի ցանկանում այլ առաջարկներ լսել
06.08.2021
2356 0

Marca-ի փոխանցմամբ, Ֆերլան Մենդին արգելափակել է բոլոր ակումբների հետաքրքրվածությունը իր նկատմամբ։ 

Մենդին մտնում է այն ֆուտբոլիստների թվում, որոնց Պերեսը պատրաստ է բաց թողնել շահավետ առաջարկի դեպքում, սակայն անձամբ ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ «Ռեալից»։ 

Նշվում է նաև, որ 26-ամյա ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Ռեալի» հետ աշխատավարձի բարձրացման շուրջ։ 

Նախորդ մրցաշրջանի վերջում Մենդին վնասվածք ստացավ, որի արդյունքում բաց թողեց նաև ԵՎՐՈ 2020-ը, և այժմ ֆրանսիացին գտնվում է վարականգնման փուլում։ 

Արդյունքում Մենդին կորցրեց մկանային բավական մեծ զանգված, որը նկատելի է նաև մարզումների ժամանակ կատարված լուսանկարներում։ 

Մյուս կողմից կան մի շարք ակումբներ, որոնք ցանկանում են իրենց կազմում տեսնել Մենդիին և պատրաստ են բավարարել նրա տրանսֆերի համար «Ռեալի» պահանջները։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված