• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոմանո. Անչելոտին Պերեսին համոզում է ձեռք բերել Պոգբային կամ այլ կիսապաշտպանի

Հոդվածներ

Ռոմանո. Անչելոտին Պերեսին համոզում է ձեռք բերել Պոգբային կամ այլ կիսապաշտպանի
05.08.2021
1842 0

Հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ում կանխատեսումները գրեթե միշտ իրականանում են, խոսել է «Ռեալի» տրանսֆերային պլանների մասին:

«Հաշվի առնելով Տոնի Կրոսի վնասվածքը՝ Անչելոտին համոզում է ձեռք բերել Պոգբային կամ այլ կիսապաշտպանի: Կարծում եմ՝ վերջնական որոշում կկայացնեն առաջիկա օրերի ընթացքում: Կարլոն միշտ էլ ցանկացել է Պոգբային տեսնել իր թիմում:

Միևնույն ժամանակ չի բացառվում, որ այդ 6 շաբաթների ընթացքում (որոնք բաց է թողնելու գերմանացին) շանս տրվի Մարտին Էդեգորին»,- եզրափակել է Ռոմանոն:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված