Հոդվածներ

AS. Պինտուսը վերականգնողական հատուկ պլան է մշակել Ազարի համար
23.07.2021
2100 0

«Ռեալի» մարզչական շտաբն առանձին է աշխատելու Էդեն Ազարի հետ: Այս մասին հաղորդում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Կարլո Անչելոտին ցանկանում է առավելագույն արդյունքը քաղել բելգիացուց և Գարեթ Բեյլից, քանի որ Կիլիան Մբապեի տրանսֆերն այս տարի անհեռանկարային է:

«Ռեալի» ֆիզպատրաստության մարզիչը՝ Անտոնիո Պինտուսը, հատուկ պլան է մշակել Ազարի համար, որով փորձելու է բացառել հաճախ կրկնվող վնասվածքները:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված