• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անգլիական երկու ակումբներ հետաքրքրված են Իսկոյի ծառայություններով

Հոդվածներ

Անգլիական երկու ակումբներ հետաքրքրված են Իսկոյի ծառայություններով
12.07.2021
1974 0

Գաղտնիք չէ, որ Իսկոն մեծ հավանականությամբ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալու է «Ռեալից»։ 

Սակայն մի շարք աղբյուրներ նշում են, որ Կարլո Անչելոտիի վերադարձից հետո Իսկոն պատրաստ է մնալ «Ռեալում» մինչ պայմանագրի ժամկետի ավարտը, որը նախատեսված է մինչ 2022 թվականի ամառը։

Բայց միևնույն ժամանակ իսպանացին պատրաստ է լսել նաև այլ առաջարկներ։

Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են անգլիական երկու ակումբներ՝ «Արսենալը» և «Տոտենհեմը»։ Առաջիկա օրերին լոնդոնյան այս երկու ակումբները կարող են առաջարկով հանդես գալ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված