Հոդվածներ

Էնդրիկ. «Բենզեման իդեալական հարձակվողի որակներ ունի»
24.12.2023
918 0

«Ռեալի» ապագա նորեկի հարցազրույցը

- Չնայած ընդամենը 17 տարեկան եք, այնպիսի տպավորություն է, որ ոչնչից չեք վախենում և ամեն ինչ գիտեք:

«Մանկուց ստիպված եմ եղել ցույց տալ, որ ոչնչից չեմ վախենում: Ես պարզապես ցանկանում էի ֆուտբոլ խաղալ, այդ իսկ պատճառով էլ հստակ գիտակցում էի, որ չպետք է վախենամ ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից»:

- Դուք համարու՞մ եք, որ պատրաստ եք «Ռեալին»

«Մեծ պատասխանատվություն է, մեծ մարտահրավեր: Ես շատ ուրախ կլինեմ այս մարզաշապիկով խաղալու համար: Մանկուց երազել եմ «Ռեալ Մադրիդում» հանդես գալու մասին: Առաջիկայում ես պետք է օգնեմ «Պալմեյրասին»՝ թիմի խնդիրների կատարելու հարցում, բայց իհարկե ես նաև «Ռեալի» մասին եմ մտածում»:

- Ի՞նչ զգացողություններ ունեցաք 17 տարեկանում Բրազիլիայի հավաքականում նորամուտը նշելիս

«Ցավոք, իմ մասնակցությամբ երկու խաղերում էլ մենք պարտվեցինք, բայց ես խաղաժամանակ ստացա, կրեցի ազգային թիմի համազգեստը, իսկ դա այն բացառիկ զգացողություններից է, որի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ: Ես Վինիսիուսի և Ռոդրիգոյի հետ հանդերձարան կիսեցի, դա հիանալի փորձ էր: Հուսով եմ, որ ապագայում շատ երջանիկ պահեր կունենամ նրանց հետ»:

- Վինիսիուսն ու Ռոդրիգոն ի՞նչ են քեզ պատմել «Ռեալի» մասին

«Ես նրանց հետ լավ ժամանակ եմ անցկացրել և այն լուսանկարը որտեղ մենք երեքով մարզասրահում ենք, բոլորը տեսել են: Նրանք ինձանից հարցրել են առաջիկա արձակուրդներին իմ ծրագրերի մասին, շատ բաներ պատմել Մադրիդում կյանքի, ակումբի մեծության մասին: Այնուամենայնիվ, շատ բաներ սկսում ես հասկանալ, երբ հայտնվում ես ներսում»:

- Դուք Վինիսիուսի հետ ակտիվորեն պայքարում եք ռասիզմի դեմ

«Ես արդեն տուժել եմ ռասիզմից, բայց ինձ համար մեկ է և որքան մարդիկ ռասիզմ դրսևորեն, այդքան շատ ես կծիծաղեմ նրանց վրա: Ես պայքարում եմ Վինիիի, Ռոդրիգոյի և բոլոր նրանց, ովքեր պայքարում են ռասիզմի դեմ: Նման մարդիկ ինձ ինչ ասես կարող են ասել, ժեստեր ցույց տալ, բայց ինձ համար մեկ է, քանի որ դա ավելի շատ կզայրացնի երկրպագուներին և ռասիզմի դեմ պայքարելու ամենաարդյունավետ տարբերակն է»:

- Նկարագրեք իդեալական հարձակվողին

«Բենզեման իդեալական հարձակվողի բոլոր որակներն ունի: Հիմա նա Սաուդյան Արաբիայում է, սակայն երկար տարիներ հիանալի խաղացել է «Ռեալ Մադրիդում»: Երկար ժամանակ նա աշխարհի լավագույն հարձակվողն էր, նույն որակներն ունեն նաև Քեյնն ու Հոլանդը»:

- Ձեր ընտանիք շատ բան է զոհաբերել, որ դուք կարողանաք ֆուտբոլ խաղալ

«Դա երկար, երբեմն դժվար ճանապարհ էր: Նրանք ամեն ինչում ինձ օգնել են, միշտ ինձ հետ են եղել: Ինչ-որ պահի նրանց մոտ ծանր պահեր էին՝ ընդհուպ մինչև քաղց: Այնուամենայնիվ, իմ միակ նպատակն այն է, որ դա երբեք չկրկնվի»:

- Ինչի՞ վրա եք կենտրոնանում խաղերին

«Պետք է հաճույք ստանալ և դա այն է, ինչ ես անում եմ խաղադաշտում՝ զվարճանում եմ և ցանկանում եմ երջանիկ լինել: Փորձում եմ օգնել, որ թիմի հետ ամեն ինչ կարգին լինի: Ինձ դուր է գալիս խաղալը, ինձ շատ է օգնում կրոնը, հավատքը: Ես ծանր ուղին եմ ընտրել՝ հրաժարվելով երեխայի սովորական կյանքից, բայց դա հանուն ինչ-որ բանի է»:

- Անհատական մրցանակները որևէ նշանակություն ունե՞ն քեզ համար

«Հիմա ոչ: Ինձ համար ամենակարևորն ընտանիքն է և առանց թիմակիցների ես ոչինչ չէի կարողանա: Մենք հաջողության հասանք «Պալմեյրասի» հետ և դա շնորհիվ կոլեկտիվ աշխատանքի»:

- Սուարեսը բարձր էր գնահատել ձեր խաղը և խոստովանել, որ կցանկանար ձեզ տեսնել «Բարսելոնայում»

«Կատալոնացիների մասնակցությամբ շատ խաղեր եմ տեսել և հատկապես տպավորվել է ՊՍԺ-ի դեմ խաղը: Սուարեսից ես շատ բան եմ սովորել և նա ներդրում է ունեցել նաև բրազիլական առաջնությունում՝ «Գրեմիոյի» կազմում:

- Կարճ ժամանակահատվածում ձեզ հետ շատ բաներ կատարվեցին. տեղափոխություն «Ռեալ Մադրիդ», «Պալմեյրասի» առաջին թիմ տեղափոխություն, այնտեղ խաղաժամանակի բացակայություն, ազգային թիմում նորամուտ....

- Իմ կյանքում ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում և ես շատ երազանքներ ունեմ: Երախտապարտ եմ ընտանիքիս, գործակալներիս և «Պալմեյրասին», որ ինձ վստահեցին դեռ մանկուց: Ինչ-որ պահի ես թևաթափ էի եղել խաղաժամանակի բացակայության պատճառով, սակայն ես հարգում էի մարզիչների որոշումը և շարունակում էի աշխատել՝ սպասելով շանսի, որը վերջիվերջո եկավ»:


Ամենակարդացված