• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» հաղթեց «Վիլյառեալին», բայց դա բավարար չէր. «Ատլետիկոն»՝ Իսպանիայի չեմպիոն (տեսանյութ)

Հոդվածներ

«Ռեալը» հաղթեց «Վիլյառեալին», բայց դա բավարար չէր. «Ատլետիկոն»՝ Իսպանիայի չեմպիոն (տեսանյութ)
22.05.2021
2512 0

Լա լիգայի վերջին տուրում «Ռեալը» 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վիլյառեալի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը բացվեց 20-րդ րոպեին Յերեմի Պինոյի կողմից։

Առաջին խաղակեսն ավարտվեց այս հաշվով։ Սակայն երկրորդ խաղակեսում «Ռեալը» մեծացրեց ճնշումն ու կարողացավ հաղթանակ կորզել Կարիմ Բենզեմայի (87') ու Լուկա Մոդրիչի (92') գոլերի շնորհիվ։ 

Այնուամենայնիվ, այս հաղթանակը «արքայական» ակումբին չբավարարեց Լա լիգայի չեմպիոն հռչակվելու համար, քանի որ զուգահեռաբար ընթացող խաղում «Ատլետիկոն» կարողացավ 2-1 հաշվով առավելության հասնել «Վալյադոլիդի» նկատմամբ։ «Ռեալը» Լա լիգայի 2020/21 մրցաշրջանն ավարտում է երկրորդ հորիզոնականում։


Ամենակարդացված