Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո». նախախաղային փաստեր, վիճակագրություն
26.01.2023
1825 0

1. «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկո Մադրիդը» միմյանց դեմ անցկացրել են 211 խաղ. 109 հաղթական տարել են «սերուցքայինները», գրանցվել է 48 ոչ-ոքի և 54 անգամ հաղթել են «կոլչոներոսները»:

2. Ամբողջ դիմակայության ընթացքում Մադրիդի «Ռեալը» 367 անգամ է գրավել մրցակցի դարպասը, իսկ «Ատլետիկոն»՝ 275:

3. Անչելոտին 20 անգամ է մրցել «Ատլետիկոյի» հետ՝ 8 հաղթանակ, 5 ոչ-ոքի և 7 պարտություն:

4. «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն և Անչելոտին 18 անգամ են միմյանց դիմակայել. 7 անգամ հաղթել է իտալացին, գրանցվել է 4 ոչ-ոքի, 7 անգամ հաղթել է արգենտինացին: Սիմեոնեի հաշվին 37 հանդիպում կա «Ռեալի» դեմ՝ 10 հաղթանակ, 11 ոչ-ոքի, 16 պարտություն:

5. «Ատլետիկոյի» կազմում 6 ֆուտբոլիստ գտնվել է «Ռեալի» համակարգում. ՛էրմոսոն (կենտրոնական պաշտպան, 27 տարեկան), Ռեգիլյոն (ձախ պաշտպան, 26 տարեկան), Մարկոս Լյորենտո (կենտրոնական պաշտպան, 27 տարեկան), Սաուլ (կենտրոնական պաշտպան, 28 տարեկան), Բարիոս (կենտրոնական պաշտպան, 19 տարեկան), Մորատա (հարձակվող, 30 տարեկան):

6. Դիմակայության լավագույն ռմբարկուն Ռոնալդուն է՝ 22 գոլ («Ռեալ Մադրիդ»);

7. Transfermarkt-ի վարկածով «Ռեալի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Վինիսիուս Ժունիորն է (120 միլիոն եվրո), իսկ «Ատլետիկոյից»՝ Օբլակը, Խիմենեսը, Դե Պոլը, Կորեան (40-ական միլիոն եվրո):


Ամենակարդացված