• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ Իսկոն և Օդրիոսոլան մոտ են «Միլան» տեղափոխվելուն

Հոդվածներ

Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ Իսկոն և Օդրիոսոլան մոտ են «Միլան» տեղափոխվելուն
08.07.2021
1846 0

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ բացի Բրահիմ Դիասից, ով ևս մեկ մրցաշրջան վարձավճարային հիմունքներով կանցկացնի «Միլանում», իտալական ակումբ տեղափոխվելուն շատ մոտ են կանգնած ևս երկու մադրիդիստներ։ 

«Իսկոն և Օդրիոսոլան մեծ հավանականությամբ կլքեն «Ռեալը». նշել է Ռոմանոն։ 

«Միլանին» նոր խաղարկող է անհրաժեշտ, ով կկարողանա համագործակցել Բրահիմ Դիասի հետ, և Իսկոն հիանալի տարբերակ է, սակայն ամեն բան կախված է լինելու «Ռեալի» պահանջներից։ 

Ինչ վերաբերում է Օդրիոսոլային, «Միլանում» նրան որպես երկրորդ տարբերակ են դիտարկում, եթե չկարողանան համաձայնության հասնել Դիոգո Դալոտի տրանսֆերի շուրջ։ Վերջինս նախորդ մրցաշրջանը վարձավճարային հիմունքներով անցկացրել է «Միլանում» և բավական տպավորիչ խաղ է ցուցադրել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված