Հոդվածներ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Յովիչի ծառայություններով
14.08.2021
1719 0

Լուկա Յովիչը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալից» հեռանալու թեկնածուներից մեկն է։ Չնայած այն բանին, որ շատերի պնդմամբ Յովիչը «Ալավեսի» դեմ խաղում լինելու է «Ռեալի» մեկնարկային կազմում, այնուամենայնիվ «Սերուցքայինները» պատրաստ են բաժանվել նրանից։ 

Անգլիական լրատվամիջոցների փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում սերբ ֆուտբոլիստի նկատմամբ։ The Sun-ի տեղեկացմամբ, անգլիական ակումբը պատրաստ է իրականացնել Յովիչի տրանսֆերը, որի համար «Ռեալը» ցանկանում է մոտ 40 մլն եվրո ստանալ։

Ներկա պահին «Մանչեսթեր Յունայթեդը» միայն մեկ կենտրոնական հարձակվող ունի՝ Էդինսոն Կավանին։ Մարկուս Ռեշֆորդը վնասվածք ունի և շարք կվերադառնա միայն հոկտեմբերին։ Սրանից ելնելով «Յունայթեդը» ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել, իսկ Յովիչը հիմնական թեկնածուներից մեկն է։ Օլե-Գունար Սուլշերին դուր է գալիս սերբ ֆուտբոլիստի որակները։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված