Հոդվածներ

Վիլաշ-Բոաշ. «Վաղ թե ուշ Մբապեն հանդես է գալու «Ռեալում»
28.06.2021
1790 0

Կիլիան Մբապեի ապագայի վերաբերյալ քննարկումներն ու կարծիքները չեն դադարում։ Այս անգամ ֆրանսիացու վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Անդրե Վիլաշ-Բոաշը։ 

Մբապեի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը, և ֆուտբոլիստը կարծես թե չի ցանկանում նոր  պայմանագիր կնքել ֆրանսիական ակումբի հետ։ «Արքայական» ակումբում երազում են Մբապեին իրենց կազմում տեսնել։ 

«Կարծում եմ վաղ թե ուշ Մբապեն հանդես է գալու «Ռեալի» կազմում։ Ռոնալդուն տեղափոխվեց «Ռեալ» որպես աստղ և ժամանակի ընթացքում նա ավելի լավը դարձավ։ Ինձ թվում է, որ Մբապեն նույնպես կարող է հասնել դրան». նշել է մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված