• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե երբ «Ռեալը» կանցկացնի իր առաջին մարզումը Անչելոտիի գլխավորությամբ

Հոդվածներ

Հայտնի է, թե երբ «Ռեալը» կանցկացնի իր առաջին մարզումը Անչելոտիի գլխավորությամբ
28.06.2021
1990 0

Հուլիսի 5-ին Մադրիդի «Ռեալը» Կարլո Անչելոտիի գլխավորությամբ իր առաջին մարզումը կանցկացնի «Վալդեբեբասում»։ 

Մի շարք ֆուտբոլիստներ այդ մարզմանը չեն մասնակցի, քանի որ ներկա պահին հանդես են գալիս ԵՎՐՈ-ում և Կոպա Ամերիկայում։ 

Անչելոտիի գլխավորությամբ առաջին մարզմանը կմասնակցեն Դիեգո Ալտուբեն, Անրդեյ Լունինը, Ալվարո Օդրիոսոլան, Լուկաս Վասկեսը, Նաչոն, Կարվախալը, Մարսելոն, Մենդին, Էդեգորը, Մարիանո Դիասը, Լուկա Յովիչը և Իսկոն։ 

Միևնույն ժամանակ Անչելոտին պետք է որոշում կայացնի այն ֆուտբոլիստների վերաբերյալ, որոնց ապագան շարունակում է անհայտ մնալ։ Այդ ֆուտբոլիստների թվում է օրինակ Գարեթ Բեյլը, ում ծառայություններով հետաքրքրված է «Լոս Անջելես Գելեքսին»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված