• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ազար. «Հնարավոր է, որ ես այլևս երբեք չլինեմ այն ֆուտբոլիստը, որը 10 տարի առաջ էի»

Հոդվածներ

Ազար. «Հնարավոր է, որ ես այլևս երբեք չլինեմ այն ֆուտբոլիստը, որը 10 տարի առաջ էի»
21.06.2021
2306 0

Էդեն Ազարը խոսել է իր ֆիզիկական վիճակի մասին և համեմատականներ տարել 10 տարի առաջվա Ազարի հետ։ 

«Ես երբեք չեմ կասկածել իմ հնարավորություններին, սակայն հիմա ես վստահ չեմ՝ արդյո՞ք կկարողանամ ինձ լավագույնս դրսևորել այս ԵՎՐՈ-ի ընթացքում։

Ես երեք անգամ ոտքի կոտրվածք եմ ունեցել, և կարծում եմ, որ երբեք չեմ լինի այն Ազարը, որը 10 տարի առաջ էր, սակայն ես գիտեմ, որ լավ մարզավիճակ ձեռք բերելու դեպքում կարող եմ խաղադաշտում ցույց տալ իմ կարևորությունը։ 

Մադրիդում հսկայական ճնշում կա։ «Ռեալում» ես չեմ կարողացել ցույց տալ իմ ողջ ունակությունները, բայց ես ցանկանում եմ լինել այդ ակումբի առաջատարներից մեկը». նշել է Ազարը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված