«Ռեալի» տնօրենների խորհրդի հերթական նիստում հաստատվել է 2020/21 թվականի բյուջեն:
Բոլորը միաձայն համաձայնել են ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և նրա օգնականների առաջարկներին:
2021 թվականին «արքայական» ակումբի բյուջեն կազմելու է 617 մլն եվրո, ինչը 14 տոկոսով պակաս է, քան 2019/20 մրցաշրջանում (822,1): Այսպիսի կտրուկ տարբերությունը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամով:
Նշվում է, որ «սերուցքայինների» եկամուտներն անկում են ապրել 13 տոկոսով:
Հիշեցնենք, որ ֆուտբոլային և բասկետբոլային առաջին թիմերի խաղացողներն ու մարզիչները համաձայնվել են աշխատավարձի 10 տոկոսի կրճատման՝ այդպիսով մեծ ֆինանսական օգնություն ցուցաբերելով ակումբին:
Fanat, Realmadrid.am