Հոդվածներ

Պրեդրագ Միյատովիչ. «Ցավում եմ Ազարի համար»
15.05.2021
2390 0

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պրեդրագ Միյատովիչը իր կարծիքն է հայտնել Էդեն Ազարի մասին։ 

«Ցավում եմ Ազարի համար։ Նա գրեթե ոչինչ չի կարողացել անել «Ռեալում»։ 

Չեմ կարող ասել, կկարողանա Ազարը վերականգնել իր լավագույն մարզավիճակը, թե՝ ոչ, բայց անկեղծ ասած ես դրան այնքան էլ չեմ հավատում։ 

Բոլորս էլ տեսել ենք, թե ինչ մակարդակի վրա էր Ազարը «Չելսիում», իսկ այստեղ անցկացրած երկու տարիների ընթացքում նա գրեթե ոչինչ չի արել». նշել է Միյատովիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված