• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռամոսի նախկին գործակալը «Ռեալից» հեռանալու հարցում մեղավոր է համարում ֆուտբոլիստին և եղբորը

Հոդվածներ

Ռամոսի նախկին գործակալը «Ռեալից» հեռանալու հարցում մեղավոր է համարում ֆուտբոլիստին և եղբորը
20.06.2021
3159 0

Պեդրո Բրավոն, ով «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի նախկին գործակալն է և հենց նա է իսպանացուն «Սևիլյայից» բերել «Ռեալ», կարծում է, որ բարդ բանակցություններում մեղավոր են ֆուտբոլիստն ու եղբայրը:

«Ով էլ Ռամոսին բերեր «Ռեալ», 16 տարի անց երբեք չէր թողնի հեռանա: Երբեք այսպիսի շանտաժ կամ լարվածություն չի եղել բանակցություններում: Միշտ տիրել է առողջ երկխոսությունն ու պրոֆեսիոնալիզմը»:

Հիշեցնենք, որ Ռամոսի ներկայիս գործակալն իր եղբայրն է՝ Ռենե Ռամոսն: 

Իսպանական մամուլը նշում է, որ վերջինս պահանջում էր 2 տարվա պայմանագիր և մաքուր՝ 12 մլն եվրո աշխատավարձ:

Շատերի կարծիքով հենց այդ պատճառով էլ բանակցությունները մտել էին փակուղի:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված