Հոդվածներ

Ռամոսը կարող է տեղափոխվել «ՊՍԺ»
18.06.2021
2468 0

Սերխիո Ռամոսը օրերս հայտարարեց Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին։

Մի շարք ակումբներ արդեն սկսել են լրջորեն հետաքրքրվել իսպանացու ծառայություններով։

Ըստ պտտվող լուրերի Ռամոսը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ 

Իսպանական As պարբերականի փոխանցմամբ, Ռամոսի գործակալները նրա ծառայությունները առաջարկել են «ՊՍԺ»-ին։ 

Նշվում է, որ դա լավագույն տարբերակն է Ռամոսի համար։ Ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսում է իսպաներեն։ Մադրիդից Փարիզ մոտ մեկ ժամվա ճանապարհ է, և բացի այդ Ֆրանսիան հարկերի տեսանկյունից բավական ձեռնտու տարբերակ է։ 

Բացի այդ Տիագո Սիլվայի հեռանալուց հետո «ՊՍԺ»-ն կենտրոնական պաշտպանի կարիք ունի։

Եվ չնայած այս ամենին, Ռամոսի ապագան շարունակում է անհայտ մնալ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված